Jump to content

Էդուարդ VIII

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդ
Edward VIII
Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի արքա
Թագադրումչի թագադրվել
Լրիվ անունEdward Albert Christian George Andrew Patrick David
Զինվորական կոչումֆելդմարշալ և Captain General Royal Marines?
Ծնվել է՝հունիսի 23, 1894(1894-06-23)[1][2][3][…]
ԾննդավայրWhite Lodge, Ռիչմոնդ ափոն Թեմզա, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Մահացել է՝մայիսի 28, 1972(1972-05-28)[1][2][3][…] (77 տարեկան) բնական մահով
Վախճանի վայրՓարիզի 16-րդ շրջան, Փարիզ[5]
Արքայական գերեզմանատուն[4]
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀաջորդողԳեորգ VI
ՏոհմՎինձորների դինաստիա
ռազմական գործիչ, միապետ և ազնվական
ՇրջանավարտՄագդալեն քոլիջ, Բրիտանիայի թագավորական նավատոմի քոլեջ և Royal Naval College, Osborne?
ՀայրԳեորգ V[4][6]
ՄայրՄարիա Թեքցի[4][6]
ՀավատքԱնգլիկան
Պարգևներ
ՍտորագրությունИзображение автографа

Էդուարդ VIII (անգլ.՝ Edward VIII, մկրտության անունը ՝ Էդուարդ Ալբերտ Քրիստիան Գեորգ Անդրեյ Պատրիկ Դավիդ, հունիսի 23, 1894(1894-06-23)[1][2][3][…], White Lodge, Ռիչմոնդ ափոն Թեմզա, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - մայիսի 28, 1972(1972-05-28)[1][2][3][…], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ[5]), Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագավոր, Հնդկաստանի կայսրը 10 ամիս տևողությամբ (1936 թվականի հունվարի 20-ից մինչև դետկտեմբերի 11-ը)։ Չի թագադրվել։ Հրաժարվել է գահից՝ հանուն ամուսնալուծված կնոջ՝ Ուոլլիս Սիմփսոնի հետ ամուսնության, որի հետ Բրիտանիայի կառավարությունն այդպես էլ չհաշտվեց։ Միաժամանակ նա հայտարարեց. «Ես անհնարին եմ համարում... կատարել թագավորի պարտականություններն առանց այն կնոջ օգնության և աջակցության, որին սիրում եմ»։

1937 թվականի մարտի 8-ին, հրաժարվելով գահից, ստացավ Վինձորի հերցոգի տիտղոս (անգլ.՝ Duke of Windsor)։ Հայտնի է իր՝ նացիստական Գերմանիայի ղեկավարության հետ անձնական կապերով։ 1940—1945 թվականներին եղել է Բահամյան Կղզիներ կառավարիչը, պատերազմից հետո ապրել է Ֆրանսիայում։

Նրա արարքը երգվել է Հարրի Բելաֆոնտեի կողմից «Love Alone» երգում։ Էդուարդի և Ուոլիսի պատմությունը հիմք է դարձել Մադոննայի «ՄԵՆՔ։ Հավատում ենք սիրուն» ֆիլմի համար։

Պատանեկություն. Ուելսի արքայազնը

[խմբագրել | խմբագրել կոդը]
1915 թվական, փետրվար: Առաջին աշխարհամարտ

Ծնվել է Ուայթ-Լոջ, Սուրեյում։ Հանդիսացել է Վիկտորիա թագուհու մեծ ծոռը՝ արական գծով։ Ծնված օրվանից ունեցել է գերազանցության տիտղոս։ Մկրտվելիս ստացել է յոթ անուն. Էդուարդ՝ պապի պատվին, Ալբերտ՝ նախապապի, Քրիստիան՝ նախապապ Քրիստիան IX-ի՝ Դանիայի թագավորի պատվին, իսկ Ջորջ (Գեորգ), Էնդրյու (Անդրեյ), Պատրիկ և Դեյվիդ (Դավիթ) համապատասխանաբար Անգլիայի, Շոտլանդիայի, Իռլանդիայի և Ուելսի սուրբ հովանավորների պատվին։ Անվանումներից նախընտրել է վերջինը՝ Դեյվիդ կամ Դավիթ, ինչպես էլ նրան անվանել են մտերիմներն ու ընկերները մինչև մահ։

Պապի ՝ Էդուարդ VII-ի, մահից հետո 15–ամյա արքայազնը ավտոմատ դառնում է բրիտանական գահի ժառանգորդը, իսկ 1910 թվականի հունիսի 2-ին, հայրը՝ Գեորգ V-ը, նրան տվեց Ուելսի արքայազնի տիտղոս։ Միջնադարից հետո նա առաջին Ուելսի արքայազնն էր։ Առաջին աշխարհամարտի ժամանակ ծառայել է բանակում, գնացել ռազմաճակատ, սակայն նրան արգելել են կռվել առաջնագծում։ Ռուսաստանի կայսր Նիկոլայի II-ը 1916 թվականի մայիսի 16-ին նրան պարգևատրել է սուրբ Գեորգի 3-րդ աստիճանով։ 1920-ականներին շատ է շրջում Բրիտանիական կայսրությունով, ծանոթանում սովյալների հետ։

Ուելսի արքայազնը միայնակ էր և մտերիմ հարաբերությունների մեջ էր մի քանի ամուսնացած կանանց հետ։ 1930 թվականին նա ծանոթանում է ամերիկուհի Ուոլիս Սիմպսոնի հետ (նախկինում ամուսնալուծված և երկրորդ անգամ ամուսնացած), որի հանդեպ խորը կապ է զգում, որն էլ վատացնում է նրա և հոր հարաբերությունները։ Էդուարդը որոշում է ամուսնանալ նրա հետ և պահանջում է, որ ծնողներն ընդունեն Ուոլիսին։

1936 թվականի հունվարի 20-ին մահանում է Գեորգ V-ը։ 42 ամյա Ուելսի արքայազնը հռչակվում է Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի, համագործակցության բոլոր հանրապետությպւնների արքա և Հնդկաստանի կայսր Էդուարդ VIII: Հաջորդ օրն իսկ նա խախտեց արարողակարգը, հետևելով մանիֆետի հայտարարմանը, ըստ որի, նա իր գահը կիսելու էր Ուոլիսի հետ։ Ավելի շուտ այդ օրը միապետը Սանդրինհեմից ժամանեց Լոնդոն, որտեղ մահացել էր հայրը, դառնալով առաջին բրիտանացի թագավորը, ով նստեց ինքնաթիռ։

1936 թվական, Հարավսլավիա

Անմիջապես Էդուարդի արքա դառնալուց հետո լոնդոնյան դատարանում սկսվեց Ուոլիսի բաժանման պրոցեսը, որն էլ փաստեց, որ արքան մտադիր է ամուսնանալ նրա հետ։ Բայց, հետևելով բրիտանական օրենքների ոգուն, դա անելն այնքան էլ հեշտ չէր, քանի որ արքան համարվում է անգլիկան եկեղեցու առաջնորդը, և նրան արգելված է ամուսնանալ ամուսնալուծված կնոջ հետ։ Պահպանողական քաղաքական գործիչները հայտարեցին թագավորին, որ տիկին Սիմպսոնը չի կարող լինել ո՛չ Մեծ Բիրտանիայի թագուհին, ո՛չ մորգանատիկ կողակից։ Նույնը հաստատեցին համագործակցության բոլոր տերությունները, բացի Իռլանդիայից։

1936 թվականի սեպտեմբերին հրատարակվեցին նամականիշեր Էդուարդ VIII-ի պատկերով։

Զինվորական կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բրիտանական ֆելդմարշալ (Մեծ Բրիտանիա, 21.1.1936)
  • Նավատորմի ադմիրալ (Մեծ Բրիտանիա, 21.1.1936)
  • Թագավորական ռազմաօդային ուժերի մարշալ (Մեծ Բրիտանիա, 21.1.1936)
  • Գեներալ-մայոր (Մեծ Բրիտանիա, 3.9.1939)
  • Գեներալ (Ճապոնիա, 1922)
  • Ծովակալ (Դանիա, 29.1.1936)

Գահից հրաժարվելը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1936 թվականի նոյեմբերի 16-ին վարչապետ Բոլդուինը հայտարարեց, որ թագավորն ունի երեք այլընտրանք.

  1. Հրաժարվել ամուսնության գաղափարից
  2. Ամուսնանալ Ուոլիսի հետ՝ հակառակ բոլոր մինիստրների, որը կբերի կառավարությունից հրաժարվելուն, արագ որոշման և սահմանադրական ճգնաժամի Մեծ Բրիտանիայում ու բոլոր տերություններում, բացի իռլանդականից։ Նոր պառլամենտում նաև լսումների գլխավոր առիթը կդառնա թագավորի անձնական կյանքը։
  3. Հրաժարվել գահից։

Արդեն իր կարճ կառավարման ժամանակ նա դեմ էր խառնվելուն Գերմանիայի ներքին գործերին, կողմ էր Մուսոլինիի ագրեսիային ընդդեմ Եթովպիայի, կոնֆիկտի մեջ էր մտնում կառավարության հետ քաղաքական հարցերով[13]։ Կառավարական շրջանակներում շշուկներ էին տարածվել, որ Ուոլիսը գերմանացի լրտես է[14]։ Սակայն չկա այնպիսի փաստարկ, որ գահից հրաժարվելը քաղաքական բովանդակություն է ունեցել։

Էդուարդի հրաժարականի ակտը՝ ստորագրված նրա և երեք եղբայրների կողմից

Չցանկանալով տերությունը տանել ճգնաժամի և հնարավոր մասնատման, հստակ որոշելով ամուսնանալ սիրած կնոջ հետ՝ Էդուարդը ընտրեց վերջին տարբերակը։ Պատրաստվեց հրաժարման մասին օրենք, որի համաձայն, Էդուարդը փաստաթուղթը ստորագրեց 1936 թվականի դեկտեմբերի 10-ին իր ամրոցում, երեք եղբայրների՝ հերցոգ Ալբեր Գեորգ Յորքսկու, հերցոգ Հենրի Գլոտերսկու և հերցոգ Գեորգ Քենտսկու մասնակցությամբ։ Հաջորդ օրը նա տվեց ֆորմալ համաձայնություն (Royal assent) բոլոր տերություններին, բացառությամբ Իռլանդիայի, որը չէր ցանկանում տվյալ իրավիճակի պատճառով խորհրդարան գումարել և միայն դեկտեմբերի 12-ին հաստատեց այդ որոշումը. այդպիսով, 24 ժամվա ընթացքում Բրիտանիայում և Իռլանդիայում տարբեր արքաներ էին։

Դեկտեմբերի 11-ի գիշերը արքան հանդես եկավ հետևյալ խոսքերով. «Ես անհնարին եմ համարում... կատարել թագավորի պարտակնություններն առանց այն կնոջ օգնության և աջակցության, որին սիրում եմ»։

Անմիջապես հետո, 1936 թվականի դեկտեմբերի 11-ին, հաջորդ ժառանգորդը՝ գերցոգ Ալբերտ Գեորգ Յորսկին դարձավ Մեծ Բրիտանիայի արքա՝ Գեորգ VI, իսկ նրա աղջիկ Եղիսաբեթը՝ այժմյան թագուհին, դարձավ գահի ժառանգորդուհին։ Գեորգ VI-ը թագադրվեց 1937 թվականի մայիսին. հենց նույն օրը, երբ պատրաստվում էր թագադրվել եղբայրը։

Միֆը այն մասին, որ Էդուարդը հրաժարվեց գահից հանուն սիրո և ամուսնության, հայտնի է մինչև օրս։ Համարվում է, որ հենց դա հիմք դարձավ կառավարության հետ առերեսվելու։ Անխոս, թագավորի` երկու անգամ ամուսնացած կնոջ հետ ամուսնանալու ձգտումը կարող էր լինել անցանկալի, բայց ոչ այնքան, որ տաներ հրաժարման։ Այս դեպքում արքայի սերը չարյաց փոքրագույնն էր։

Ընդհանրապես Էդուարդին անհրաժեշտ չէր ինչ-որ մեկի համաձայնությունը ամուսնության համար. նա սուվերեն էր, և կարող էր ամուսնանալ նրա հետ, ում հետ հարկ էր համարում։ Միակ պահանջն այն էր, որ կինը չպիտի պատկաներ կաթոլիկ եկեղեցուն, այլ պիտի լիներ բողոքական, քանի որ Բրիտանիայի արքան Անգլիկան եկեղեցու գլխավորն էր։ 1701 թվականի Իրավահաջորդության ակտը հնարավորություն է տալիս սուվերենին ամուսնական ընտրություն կատարել արքայական ընտանիքի ցանկացած անդամի համար, բայց հենց միապետին ոչ ոք չէր կարող կառավարել[15]։ Գեորգ V-ը անձամբ է ընտրել կին իր որդու` Էդուարդ Ալբերտի համար։ Թագավորը փորձեց կին ընտրել նաև Էդուարդի համար, սակայն նա ավելի քիչ գայթակղիչ էր և ավելի շատ ազատասեր, քան հնազանդ Ալբերտը։ Այսպիսով, թագավորի մահվանից հետո Էդուարդը, դառնալով արքա, կարող էր ընտրել իր համար ցանկացած ոչ կաթոլիկ կնոջ։

Չգրված սահմանադրությամբ՝ միապետը իրավունք ունի անել այն ամենը, ինչ ուզում է, պայմանով, որը դա երբեք չի դառնա հասարակության սեփականությունը։ Նույնիսկ Էդուարդին այնպիսի մտերիմ մարդու, ինչպիսին էր Ուինսթոն Չերչիլը, անհասկանալի էր գահից հրաժարվելու իմաստը։ Նա կարծում էր, որ.

«Սուվերենի և պառլամենտի մեջ կոնֆլիկտ չի եղել։ Պառլամենտում Էդուարդի անձնականը քննարկելու հարց չի եղել, և իր կարծիքն ասելու իրավունք նա չուներ։ Սա իսկապես այն պատճառը չէր, որը ծնել է հակառակ գործոն Էդուարդի և պառլամենտի միջև։ Ուոլիսի հետ ամուսնության հարցը կարող էր որոշվել սովորական քննարկման միջոցով։ Ոչ մի մինիստություն չուներ իրավունք պահանջելու կամ գոնե խորհուրդ տալու սուվերենին՝ հրաժարվել գահից։ Նույնիսկ ամենալուրջ պառլամենտական գործընթացի ժամանակ հարցը կարող էր լուծվել Էդուարդի օգտին։ Եթե նույնիսկ Էդուարդին ստիպել են հրաժավել, ապա դա եղել է շատ կոպիտ խախտում և իհարկե կարող էր ստվերել ամբողջ Բրիտանական կայսրությունը[16]։

Ժամանակակից պատմաբանները և Էդուարդի խորհրդականները պնդում են, որ եթե Էդուարդը պաշտոնապես հայտարարեր Ուոլիսի հետ ամուսնության մասին, ապա 1936 թվականի ճգնաժամը չէր էլ ծագի։ Էդուարդը լիովին կարող էր դառնալ լիիրավ թագավոր` լինելով չամուսնացած մարդ, 1937-ի մայիսին կթագադրվեր, կճանաչվեր բրիտանական և գաղութային երկրների կողմից, որից հետո կլիներ արքա և Կայսր։ Լինելով դեռևս Ուելսի արքայազն՝ Էդուարդը օգտվում էր իր վիթխարի հայտնիությամբ ոչ միայն իր ժողովրդի մեջ, այլ նաև ամբողջ աշխարհում. բոլոր վայրերում սիրում էին նրան։ Այդպիսով կարծիքը, որ նրան կարող էին չընդունել, հերքվում է։ Նույնիսկ հակառակ իր ընտանիքի անդամների` նա կարող էր թագադրվել, իսկ որոշ ժամանակ անց խոսել Ուոլիս Սիմփսոնի հետ ամուսնության մասին[17]։ Միգուցե այն կարող էր անսպասելի և չափազանց հնչեղ լինել, բայց նույնիսկ այդ հարսանիքը անիմաստ համարողները չէին կարող ոչինչ անել։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Էնթոնի Էնդրյուսը «Կինը, ում Նա սիրում էր» ֆիլմում (Մեծ Բրիտանիա, 1988)
  • Սթիվեն Կեմպբել Մուրը «Ուոլիս և Էդուարդ» ֆիլմում (Մեծ Բրիտանիա, 2005)
  • Գայ Պիրսը «Թագավորի ելույթը» ֆիլմում (Բրիտանաավստրալիական, 2010)
  • Ջեյմս Դ'արսին «ՄԵՆՔ։ Հավատում ենք սիրուն» ֆիմում (Մեծ Բրիտանիա, 2011)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Babelio (ֆր.) — 2007.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  5. 5,0 5,1 5,2 մահվան վկայական — P. 10.
  6. 6,0 6,1 Kindred Britain
  7. http://hemerotecadigital.bne.es/issue.vm?id=0001067117&search=&lang=es
  8. 8,0 8,1 8,2 8,3 Burke's Royal Families of the World — 1977. — ISBN 978-0-85011-029-6
  9. Wattel M. Les Grand'Croix de la Légion d'honneur de 1805 à nos jours. Titulaires français et étrangers — P. 461. — ISBN 978-2-35077-135-9
  10. https://www.thersa.org/about/albert-medal/past-winners
  11. http://www.ordens.presidencia.pt/?idc=154
  12. Plarr's Lives of the Fellows
  13. Philip Ziegler (1991). King Edward VIII: The official biography, New York: Alfred A. Knop, p. 271—272
  14. Patrick Howarth (1987). George VI, Hutchinson, p. 62
  15. Полякова А. А. Прошлое без будущего. История короля Эдуарда VIII. — М.: Маска, 2013. — С. 117. — ISBN 978-5-91146-922-1
  16. Birmingham St. Duchess: The Story of Wallis Warfield Simpson. Little, Brown, 1981
  17. Полякова А. А. Прошлое без будущего. История короля Эдуарда VIII. — М., 2013. — С. 119.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ VIII» հոդվածին։